ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ


Mobirise

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ռոստոմի Ստեփանյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում հիմնականում ընդգրկված են 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.), հայ-վրացական փոխհարաբերությունների, 1920-1930-ական թվականների սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի, Խորհրդային Հայաստանի պատմության հիմնահարցերը: Հեղինակ է հինգ մենագրության, մեկ բուհական դասագրքի, շուրջ 80 գիտական և գիտամեթոդական հոդվածների: Խմբագրել և հրատարակության է ներկայացրել առաջին հանրապետության գործիչների աշխատություններ: Համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի: Մասնկացել է բազմաթիվ ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների:

© Copyright 2021 Khachatur Stepanyan. All Rights Reserved.

The website was created with Mobirise