ՌՈՒԲԵՆ ՏԵՐ֊ՄԻՆԱՍՅԱՆ (ՔԱՂԱՔԱԳԵՏ֊ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԸ)

Նկարագրություն

ԽԱՉԱՏՈՒՐ ՌՈՍՏՈՄԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 2-ին Ջավախքի Ղադոլար գյուղում: 1993թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:

1994-1998թթ. սովորել և ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պատմության բաժինը: 1998-2001թթ. սովորել է նույն բուհի ասպիրանտուրայում` «Հայոց պատմություն» մասնագիտությամբ:

2004 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ռուբեն Տեր-Մինասյան: Կյանքը և գործը» թեմայով, և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2009 թ. ստացել է գիտական դոցենտի կոչում:
2018 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման հիմնահարցը սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
2019 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:

2004թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ-Պետերբուրգի համալսարանում:

2009-2010թթ. սովորել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

2010թ. լիդերության դասընթացներ է անցել Եվրոպայի խորհրդի ամառային համալսարանում (Ստրասբուրգ):

2011, 2012 թվականներին երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է անցել Կենտրոնական Եվրոպական համալսարանում (Բուդապեշտ):

2000-2001 թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչությունում որպես լրատվական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ:

2001թ. ասպիրանտական ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ջավախք: 2001-2006թթ. Ախալքալաքում հիմնել և ղեկավարել է «Ա-ԻՆՖՈ» լրատվական կենտրոնը: Նույն տարիներին եղել է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող-ներկայացուցիչը:

2006 թ. սեպտեմբերից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնում (դասախոս, դոցենտ, պրոֆեսոր):

2009 – 2011 թթ. եղել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սփյուռքի գիտաուսումնական կենտրոնի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատմության ուսուցիչների վերապատրաստող-մասնագետ:

2016 թ. մարտից մինչ օրս Բուդապեշտի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի հրավիրված դասախոս է:

2019 թ. փետրվարից մինչ օրս Եվրասիա միջազգային համալսարանի օտարերկրացի ուսանողների համար նախատեսված «Հայոց պատմություն» և «Քաղաքագիտություն» առարկաների դասախոս է:

2019 թ. սեպտեմբերից մինչ օրս Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

2019 թ. օգոստոսից մինչ օրս Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ և ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ ծրագիր, «Ֆինանսական բաղադրիչի ինտեգրումը Հասարակագիտության դասընթացում» թեմայով ուսուցիչների վերապատրաստման դասընթացավար է:

2021 թ. մարտից Երևանի պետական համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի պրոֆեսոր է:

2020 թ. սեպտեմբերից մինչ օրս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն վարիչի պաշտոնակատարն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԲՈԿ-ի Է-00.01 մասնագիտական խորհրդի անդամ է:

Խ. Ստեփանյանը զբաղվում է 19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի Հանրապետության (1918-1920թթ.), հայ-վրացական փոխհարաբերությունների, 1920-1930- ական թվականների սփյուռքահայ հասարակական-քաղաքական մտքի, Խորհրդային Հայաստանի պատմության հիմնահարցերով:

Հեղինակ է հինգ մենագրության, շուրջ 100 գիտական և գիտամեթոդական հոդվածների: Խմբագրել և հրատարակության է ներկայացրել առաջին հանրապետության գործիչների աշխատություններ: Հեղինակ է բուհական մեկ դասագրքի, համահեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի: Մասնկացել է բազմաթիվ ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովների:

2012թ.-ից մշտապես մասնակցում է ՀՀ Պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհրդի կողմից Հայկական բանակի զինվորների համար անցկացվող ռազմահայրենասիրական դասախոսություններին

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, վրացերեն, լեզուների:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

© Copyright 2021 Khachatur Stepanyan. All Rights Reserved.

Web page was built with Mobirise